«Չորրորդ իշխանություն». Վարչապետի ու Դաշնակների հարաբերություններն ավելի են լարվել

«Չորրորդ իշխանությունն» անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի և Դաշնակների, թերթի բնորոշմամբ, լարված հարաբերություններին՝ գրել է. «Անզեն աչքով էլ տեսանելիից էլ տեսանելի է, թե ինչպես է դաշնակցական «Երկիր Մեդիա ԹՎ»-ով անխնա քննադատություն հնչում վարչապետի հասցեին՝ հանրությանն ի ցույց դնելով, որ Կարեն Կարապետյանը իր տրված խոստումները չի իրագործում։

Մասնավորապես՝ վերջերս տնտեսության զարգացման նախարար Սուրեն Կարայանի ասուլիսից ցուցադրվեցին հատվածներ, որտեղ նախարարը դժվարանում է պատասխանել վարչապետի խոստացած և չկատարած 850 միլիոն դոլար ներդրումների մասին հարցին։ Նկատենք, որ վարչապետի ու դաշնակցության հարաբերությունների լարվածությունը խորքային է, քանի որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց առաջին պահին պաշտոնանկ արեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վստահելով Սուրեն Կարայանին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում