AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների թվում

Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք թույլ են տալիս նման պնդում անել:

Վարդան Արամյանը նախ շեշտեց, որ Հայաստանին տրամադրված արտաքին վարկերի մեծ մասը՝ 65 տոկոսն արտոնյալ պայմաններով են: «Դրա համար, երբ մենք խոսում ենք պարտքի կառավարելիության տեսանկյունից, շատ կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք ունի պարտքը: Ընդունված կանոն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերը հիմնականում արտոնյալ են լինում և դրանց մասով հիմնականում արտաքին ճգնաժամեր աշխարհում չեն նշմարվում: Կարևոր է նաև տոկոսադրույքը: Մեզ մոտ վարկերի գերակշիռ մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ինչն ազդարարում է այն մասին, որ հիմնականում պարտքի կառավարման տեսանկյունից հոսքերի գերակշիռ մասը մեզ համար տեսանելի է և անակնկալներ չենք կանխատեսում»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ պարտի մարման միջին ժամկետի կոմֆորտ գոտին միջազգային պրակտիկայում 8-11 տարին է, իսկ Հայաստանը գտնվում է 8.5 տարի մարման տիրույթում, ինչը նշանակում է, որ այստեղ ևս ռիսկերը մեծ չեն: «Այս ցուցանիշի կարևորությունը կայանում է նրանում, որ որքան պարտքի մարման միջին ժամկետը կարճ է, այնքան պետությունը կարող է խնդիրներ ունենալ լիկդիվայնության հետ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս առումով կոմֆորտ գոտում է»,-պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը 48 տոկոսն է, իսկ Հայաստանի համար 2018թ. վերջին այդ հարաբերակցությունը կլինի 41 տոկոս: Ընդ որում՝ նախարարը նկատեց, որ այդ հարաբերակցությունն այս պահին 43 տոկոս է, իսկ հաջորդ տարի այն նվազելու է՝ դառնալով 41 տոկոս:

Պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-արտահանում հարաբերակցության առավելագույն շեմը 132 տոկոս է, իսկ Հայաստանի համար 2018թ. ակնկալվում է այդ հարաբերակցության 113 տոկոս:

Լրահոս
Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը Բակո Սահակյանը Ստեփանակերտում ծանոթացել է բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքին ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասած նախկին սենատոր, նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Ծիծեռնակաբերդ «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Վանում հայկական գերեզմանի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է Վիգեն Սարգսյանն ու Անջելինա Ջոլին` ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan