AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու համար

 
 

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին, պայմանավորվածություն ձեռք բերել` վերջինիս թարգմանչական ծառայություններ մատուցելու շուրջ: Մեծ քանակությամբ գառներ գնելու նպատակով 2017թ. օգոստոսի կեսերին ԻԻՀ քաղաքացին 34-ամյա տղամարդու հետ մեկնել է Ջերմուկի սարեր, որտեղ գնել է 1040 գլուխ գառ, այնուհետև Արարատի մարզի բնակչի հետ պայմանավորվել՝ այլ անձանցից ևս գառներ գնելու շուրջ:

2017թ. օգոստոսի 22-ին ԻԻՀ քաղաքացին Վայք քաղաքում 34-ամյա տղամարդու միջոցով 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել Արարատի մարզի բնակչին՝ որպես կանխավճար: Սակայն որոշ ժամանակ անց, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 34-ամյա տղամարդը Արարատի բնակչին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին այլևս չի ցանկանում նրա միջնորդությամբ գառներ գնել և հետ պահանջել գումարը՝ նրան վերադարձնելու համար։

Միջնորդը վերադարձրել է որպես կանխավճար վճարված 3 մլն ՀՀ դրամը, ինչը, սակայն, 34-ամյա տղամարդը չի փոխանցել ԻԻՀ քաղաքացուն՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով այն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Լրահոս
Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով Թևան Պողոսյանը արձանագրում է՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ խաղաղ բանակցությունների Արայիկ Հարությունյանը ավարտական միջոցառումների անցկացման համար չի բացառում նախարարության կողմից որոշակի բյուջեի հատկացում Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը Սուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործ Կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար մրցակցության ապահովումը պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները. տնտեսագետ Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան. Կիպրոսի խորհրդարանի խոսնակը՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու դեպքերն աճել են 3.5 տոկոսով Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. Արա Բաբլոյան Հայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի Թուրքիայի հաջորդ գումարման խորհրդարանում Վազգեն Մանուկյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում հայտարարել են ՌԴ-ից «Տոր» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Վճռաբեկ դատարանի մոտ կայացել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան. ուղիղ Հայաստանին պետք է կուտակային համակարգ. Մանե Թանդիլյան Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում Դավիթ Սանասարյանը կզբաղեցնի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը Վարչապետը խոստանում է վերացնել սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում կիրառելու խոչընդոտները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին «Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan