Ավակովի որդուն բաց են թողել՝ պարտավորեցնելով Էլեկտրոնային թեւնոց կրել
02/11/2017 11:39
Նմանատիպ
Կիւեի շրջանային դատարանը վճռել Է չկալանավորել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին այսպես կոչված ուսապարկերի գործով:
Ավակով Կրտսերին բաց են թողել մինչեւ դեկտեմբերի 31-ը չմեկնելու ստորագրությամբ՝ կրելով Էլեկտրոնային թեւնոց: Նա չպետք Է բացակայի գրանցման վայրից, պարտավոր Է հանձնել արտասահմանյան անձնագիրը եւ պետք Է քննչական գործողությունների ներկայանա դատախազության կանչով:
Դա ամենամեղմ միջոցն Է, նշում Է «Ստրանա.ua»-ն: Ըստ որում դատախազությունը պահանջում Էր ՆԳ նախարարի որդուն կալանքի տակ վերցնել՝ 5 միլիոն գրիվնա գրավ մուծելու հնարավորությամբ: Նաեւ դատարանը երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից Ավակովի ձերբակալումը ճանաչել Է անօրինական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում