Շաքարային դիաբետ. աշխարհ եւ Հայաստան

Շաքարային դիաբետ. աշխարհ եւ Հայաստան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այսօր աշխարհում 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Հիվանդացությունը միտում ունի աճելու հատկապես ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում: Այս պահին շաքարային դիաբետի գլոբալ տարածվածությունը կազմում է 8.5 տոկոս:

Հայաստանում շաքարային դիաբետը, որպես մահացություն բերող ոչ վարակիչ հիվանդություն, երրորդ տեղում է՝ սիրտ-անոթայն խնդիրներից եւ չարորակ նորագոյացություններից հետո: Միայն 2016թ-ին 9146 մարդու մոտ կյանքում առաջին անգամ գրանցվել եւ ախտորոշվել է շաքարային դիաբետ: Պացիենտների ընդհանուր թիվը կազմում է 82671: Առաջին տիպի շաքարաիյն դիաբետ ունի 14350 մարդ, երկրորդ տիպի դիաբետ՝ 68321-ը:

Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ մի շարք այլ գործընկեր կազմակերպությունների որդեգրած քաղաքականությանը, որով շաքարային դիաբետի կանխարգելումը, վաղ հայտանբերումը, շարունակական վերահսկողությունն ու բուժումը համարվում են ոլորտի գերակա խնդիրներ:

Առողջապահության կազմակերպիչները հանձն են առել իրագործել առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային եւ կենսաբանական ռիսկերի դեմ պայքարի մի շարք ծրագրեր՝ առաջնորդվելով Առողջապահության համաշպարհային կազմակերպության կանխարգելում կյանքի բոլոր էտապներում սկզբունքով:

Մանսնավորապես, «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրով Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում /35-68 տարիքայն խումբ/ իրականացվում է զանգվածային սկրինինգ հետազոտություն: Այս ծրագրի երեք բաղադրիչներից մեկը շաքարային դիաբետի հետազոտությունն է՝ ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանը: Վերջին երկու տարում՝ 2015թվականի հունվարից մինչեւ 2017թ-ի հոկտեմբերը ներառյալ, հետազոտվել է շուրջ 430 հազար քաղաքացի: Նրանց 7.1 տոկոսի մոտ հայտնաբերվել է արյան մեջ գլուկոզայի նորմաից բարձր մակարդակ:

Հայաստանի առողջապահության նախարարությունը, բացի սկրինինգային ծրագրից, որն իրականցվում է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, կարեւորում է նաեւ շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին դեղորայքով ապահովելու գաղափարը: Այսպես, պետությունը 100 տոկոսով իր վրա է վերցրել առաջին եւ երկրորդ տիպի դիաբետ ունեցող բոլոր քաղաքացիների դեղորայքային կարիքների ապահովումը՝ առաջիններին անվճար տրամադրելով ինսուլին, երկրորդներն՝ այլ համապատասխան դեղեր:

2015 թվականին մեկնարկել եւ մինչ օրս շարունակվում է 0-22 տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների եւ երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը, նրանց բուժման արդյունավետությանն ու առողջական վիճակի բարելավմանն ուղղված ծրագիր: «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում երեխաներին եւ երիտասարդներին անվճար տրամադրվում են վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար նախատեսված հատուկ սարքեր եւ թեստ-երիզներ:

Շաքարային դիաբետի առաջին ախտանշաններ կարող են լինել ծարավի հաճախակի զգացողությունը, հաճախամիզությունը, շատակերությունը՝ զուգահեռված քաշի կորստով: Դիաբետի ի հայտ գալու համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ավելորդ քաշն ու ճարպակալումը, նստակյաց, քիչ շարժուն ապրելակերպը, սխալ սննդակարգը, որում չափից շատ են ճարպերն ու ածխաջրերը, ինչպես նաեւ զուգակցվող այլ խրոնիկ հիվանդությունները, օրինակ, արյան զարկերակային գերճնշումը: Շաքարային դիաբետի ռիսկային խմբում են հատկապես նրանք, որոնց ընտանիքներում կան դիաբետով մարդիկ, այսինքն ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Շաքարային դիաբետն անտեսված թողնելը մի շարք բարդությունների պատճառ է դառնում՝ անոթային խնդիրներից մինչեւ ամբողջական օրգանների, օրինակ, երիկամների ախտահարում:

Առողջապահության կազմակերպիչներն ու բժիշկները հորդորում են վարել առողջ ապրելակերպ՝ չնայելով այս բառերին մատների արանքով: Անհրաժեշտ է ֆիզիկապես ակտիվ լինել, զբաղվել սպորտով, չծխել, չչարաշահել ալկոհոլը, ճիշտ սնվել, հետեւել քաշին, ուշադրության կենտրոնում պահել զարկերակային ճնշման ցուցանիշը, եւ իհարկե, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է դիմել մասնագետի: Չմոռանանք, որ դիաբետն այսօր համարվում է կառավարելի, վերահսկվող հիվանդություն: Գրագետ եւ սեփական առողջության նկատմամբ պատասխանատու մոտեցման դեպքում միայն կկարողանանք ապրել լիարժեք եւ կանխել հիվանդության անցանկալի բարդությունները:

ՀԻՇԵՑՈՒՄ

2015թ-ից Հայաստանում իրականացվում են սկրինինգային հետազոտություններ՝ ուղղված սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարայն դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը, վերահսկմանն ու արդյունավետ բուժմանը: Օգտվեք Ձեր իրավունքից հենց այսօր, այցելեք տարածքային պոլիկլինիկա եւ անցեք անվճար հետազոտություն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում