Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ

Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ

Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ: Հանրությունը պետք է իրազեկված լինի ԵԱՏՄ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց բելառուսական «Բելտա» գործակալության տնօրեն Դմիտրի Ժուկը:

«Որոշ մարդիկ անտեղյակ են տեղի ունեցող գործընթացներին: Հանրությունը պետք է իրազեկված լինի ԵԱՏՄ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Պետք է հասկանանք, որ մենք ինտեգրված ենք, ունենք կապեր և այլն»,- ասաց Ժուկն ու հավելեց` լրագրողները պետք է քարոզչություն կատարեն:

Նրա կարծիքով` քարոզչություն բառից չպետք է վախենալ: Այն ընդհանուր հասկացություն է, որը հատուկ է ինֆորմացիայի փոխանակման յուրաքանչյուր գործընթացի:

«Միայն գործարարներին ինտեգրացիոն, ԵԱՏՄ-ում տեղի ունեցող գործընթացներին ծանոթացնելը մեր առաջնային նպատակը չէ: Դրանց մասին քաղաքացիներին տեղեկացնելն է մեր առաջնային պատասխանատվությունը»,– նշեց Ժուկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում