«Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ

«Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ

Աշխարհում նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, այդ օրը ՀՀ Ազգային ժողովը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:
Նիստում բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Միջոցառումը կվարի ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ելույթները կհեռարձակվեն ուղիղ եթերով, այնուհետեւ հասանելի կլինեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի յութուբյան ալիքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում