AM | RU
USD
EUR
RUB

Արտաշես Գեղամյան. Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների համար

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների և հենց Եվրասիական տնտեսական միության համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» երևանյան Մեդիաֆորումի ժամանակ։

Արտաշես Գեղամյանի խոսքերով՝ Հայաստանի ղեկավարությունն իր նորագույն պատմության շրջադարձային պահին բացառիկ իմաստնություն ցուցաբերեց և, ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի ղեկավարների, քաղաքական կամք դրսևորեց և 2013թ. սեպտեմբերին հայտարարեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշման մասին։ Պատգամավորը կարծում է, որ եթե այն ժամանակ Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթուղթը, ապա այդ համաձայնագրի տնտեսական մասի իրագործումը կհանգեցներ, նրա խոսքերով՝ «հայկական տնտեսության բացարձակ կաթվածահարման»։ Իսկ այժմ, կարծում է պատգամավորը, Համաձայնագիրն ինքն է զգալի փոփոխությունների ենթարկվել, և անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն են համակերպվել այն փաստին, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ի գործընկերության նոր համաձայնագիրը կազմված է ԵԱՏՄ-ի առջև Հայաստանի պարտավորությունների լիակատար հաշվառմամբ։ «Սա հայկական դիվանագիտության և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի անվիճելի հաղթանակն է։ Չնայած արտաքին լրջագույն ճնշմանը՝ նախագահը քաղաքական կամք դրսևորեց և հետևողականորեն առաջ մղեց այդ գաղափարը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում զինաթափ անող հայտարարություն է արել այն մասին, որ Հայաստանի և ԵՄ-ի՝ ասոցիատիվ համաձայնագրին (հայտնի վերապահումներով) մոտ նոր Համաձայնագրի օրինակով մեր երկիրը ցույց կտա, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև սերտ տնտեսական համագործակցություն հաստատելու համար։ Ավելին, իր օրինակով ցույց կտա ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետությունը ԵՄ և ԵԱՏՄ անդամ պետությունների համար, ինչպես նաև այն հնարավորությունը, որ Հայաստանը, լինելով մեկ տնտեսական կազմակերպության՝ ԵԱՏՄ-ի և անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամ, կարող է միաժամանակ համապարփակ և խոր գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ»։

Գեղամյանի կարծիքով՝ Հայաստանը սրանով աշխարհին հայտարարում է, որ եթե ԵԱՏՄ առանձին վերցրած երկրի համար հնարավոր է ասոցիատիվ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ վնաս չհասցնելով ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, ապա դա լավ օրինակ կդառնա Եվրասիական տնտեսական միության այլ երկրների, այդ թվում և Ռուսաստանի ու, ըստ էության՝ նաև ԵԱՏՄ-ի համար։ «Այդ փաստը դեռևս պետք է ընկալեն ԵԱՏՄ բարին չկամեցողները, որոնք, քաղաքական կարճատեսություն կամ բանալ կանխակալություն դրսևորելով, ամեն կերպ ջանում են աղավաղել ոչ միայն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության բովանդակությունը, որը մեր բարդ ժամանակներում շատ ու շատ պահանջված է, այլև իր գործողություններով էլ ավելի են բորբոքում Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև լարվածությունը։ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով և պատրաստ լինելով ԵՄ-ի հետ ստորագրել նոր Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, հիրավի հեղափոխական քայլ է կատարել՝ դրանով իսկ չեղարկելով այս երկու միջազգային միությունների անհամատեղելիության մասին բոլոր փաստարկները։ Հայաստանի օրինակով չեղարկվել են բոլոր շահարկումները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատման անհնարինության վերաբերյալ, ինչը եռանդագին սերմանվում էր երրորդ երկրների կողմից։ Ըստ էության, նրանց բոլոր փաստարկները կեղծ էին»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը։ Նրա կարծիքով՝ դրանով իսկ հաստատվում է, որ երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև որակապես նոր տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունը միանգամայն իրական է։ «Միավորված Եվրոպան, համենայնդեպս՝ եվրոպական շատ երկրներ, խորապես ըմբռնելով տեղի ունեցող գործընթացները, հասկանում են այդ համագործակցության ակտուալությունը և անայլընտրանքայնությունը»,- ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Հայաստանը հույս ունի, որ 2017թ. նոյեմբերի 24-ին «Արևելյան գործընկերության» Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում կստորագրվի ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը փաստացի կփոխարինի գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Լրահոս
ԱՄՆ փորձագիտական խումբը կներկայացնի Հայաստանի անտառներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. ՀՀ Նախագահ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը. Կորյուն Նահապետյան Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել Շարմազանովն անընդունելի է համարել Լատվիայի կողմից ԵՄ դիրքորոշմանը հակասող հայտարարությունների հնչեցումը Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ «Ժամանակ». Խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց նախագիծը «Հայկական ժամանակ». Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 մարդ «Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի» «Չորրորդ իշխանություն». Մարզպետի և նախարարի հարաբերությունները լարվել են «Իրավունք». ՀՅԴ-ում կարծում են՝ Աղվան Վարդանյանը սեպարատ շփումներով փորձում է պաշտոն ստանալ «Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում» «Ժողովուրդ». «Դա բավարար չէ երկրի առաջին դեմք լինելու համար». ՀՀԿ-ականը՝ Կարեն Կարապետյանի մասին «Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում «Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan