AM | RU
USD
EUR
RUB

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները

 
 

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը ներկայացրին ակադեմիական տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն ձևավորելու իրենց առաջարկները: Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ընդգծեց, որ իրենք առաջարկում են Հայաստանի կառավարության լիազորությունների շրջանակներում և կառավարության սահմանած կարգով մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ գիտական և կրթական համակարգի զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը և բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը:

«Այս տեսանկյունից ընդունելի կարող է լինել հետևյալ սկզբունքների որդեգրումը. տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դնել որոշակի սկզբունքներ, ինչպիսիք կարող են լինել գիտական ուղղության գերակայությունը, տվյալ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը և տվյալ հաստատության մասնագետների նվաճումը միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան: Ակադեմիական տարկետման իրավունքը կապել և անհատի, և գիտական ուղղության և գիտակրթական հաստատության հետ: Կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովին պետք է վերապահվի տարկետման իրավունքի հավակնորդների վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու լիազորություն` ըստ նրանց մասնագիտական որակների:

Ասպիրանտուրա ընդունված և թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդին պարտադիր զինծառայությունից ազատելու կարգը հստակեցնելու նպատակով նրա հետ կնքվելիք առանձին պայմանագրով պետք է ամրագրվի դրույթ, տվյալ երիտասարդը պետք է պարտավորվի առնվազն մինչև 5 տարի ժամկետով աշխատել այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է իրեն տարկետում տրամադրելու համար»,- ասաց Բալդարյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց երկրորդ առաջարկը, «Մենք մշակել ենք մի առաջարկ, որը կպահպանի թե կրթության անընդհատության սկզբունքը, թե ավելի իրատեսական կդարձնի «բոլորը պետք է ծառայեն» սկզբունքը: Մենք առաջարկում ենք, որ երիտասարդը հնարավորություն ունենա բակալավրում ուսումնառության 4 տարվա ընթացքում 1.5 տարին անցնել զինվորական ծառայություն: Այսինքն, մենք առաջարկում ենք 4 տարվա ընթացքում 1.5 տարին բաժանել 4-ական ամիս ծառայության ժամկետի: Սա հնարավորություն է տալիս, որ մենք ոչ թե բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ: Այս դեպքում ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և նա միևնույն ժամանակ անցնում է ծառայություն: Սրա արդյունքում մենք չենք խախտում կրթության անընդհատության սկզբունքը, իսկ բանակը համալրվում է գրագետ երիտասարդներով, քանի որ բակալավրիատում սովորելու ընթացքում ուսանողը գիտելիքների մեծ աճ է ունենում, իսկ այդ ընթացքում պահպանվում է նաև նրա կապը բանակի հետ»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հնչած բոլոր առաջարկները և դիտողությունները կքննարկվեն, սակայն հավելեց, որ տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն ունենալու վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: «Այսինքն, դուք ասում եք, որ կառավարությանն առաջարկում եք մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, մենք էլ ասում ենք, որ այդ ճկուն քաղաքականության մշակման աշխատանքներին կարող եք մասնակցել նաև դուք: Եվ ես կարծում եմ, որ ձեր մասնակցելն այդ աշխատանքներին ճիշտ կլինի»,- ընդգծեց Շարմազանովը:

Լրահոս
Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan