Մխիթարյանի վերջին 4-5 խաղերն ինձ դուր չեկան. Մոուրինյո

Մխիթարյանի վերջին 4-5 խաղերն ինձ դուր չեկան. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից բացակայելու մասին:

«Մխիթարյանի վերջին 4-5 խաղերը ինձ դուր չեկան: Նա լավ էր սկսել մրցաշրջանը, սակայն քիչ-քիչ անհետացավ: Մակարդակով նա նահանջում էր թե գոլերի, թե գոլային փոխանցումների, թե թիմին օգնելու տեսանկյունից: 10 համարի ներքո խաղացող ֆուտբոլիստը պետք է պահպանի այդ որակները, դրա համար էլ ես հնարավորություն տվեցի այլ ֆուտբոլիստների»,-Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է ESPN-ն:

Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազել»-ի և Պրեմիեր լիգայի «Նյուքասել»-ի դեմ խաղերին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում