Մակրոնը Բաղդադին և Իրաքյան Քրդստանին կառուցողական երկխոսության կոչ է արել

Մակրոնը Բաղդադին և Իրաքյան Քրդստանին կառուցողական երկխոսության կոչ է արել

Ֆրանսիան պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քրդստանի իշխանություններին կառուցողական երկխոսության է հրավիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում Իրաքյան Քրդստանի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

«Այսօր Ֆրանսիան կոչ է անում Իրաքում սկսել կառուցողական ազգային երկխոսություն»,– նշել է Մակրոնը: Նա նշել է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի մի շարք սկզբունքների վրա, որոնցից են՝ 2005 թվականի սահմանադրության պահպանումն ու աստիճանական դեմիլիտարիզացիան:

«Ես հուսով եմ, որ այդ երկխոսությունը կսկսվի մոտ ժամանակներս և կպսակվի հաջողությամբ: Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի պահպանվի Իրաքի տարածքային ամբողջականությունը և որ քրդերի իրավունքները ճանաչված լինեն»,– հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Սա Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնի առաջին հանդիպումն է Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում