էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50 և Երվանդ Երզնկյանի 70-ամյակի առթիվ տեղի կունենա հոբելյանական համերգ

էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50 և Երվանդ Երզնկյանի 70-ամյակի առթիվ տեղի կունենա հոբելյանական համերգ

Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակին և նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման նպատակով կառավարությունը կհատկացնի 15 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Միջոցները կտրամադրվեն «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամին:

Հիմնավորման համաձայն, հոբելյանական համերգի կազմակերպումը կնպաստի հայկական մշակույթի հանրահռչակմանը, ունկնդրին բարձրաճաշակ ջազային, հայկական էստրադայի հին ու նոր գործերի, ինչպես նաև համաշխարհային հիթերի կատարյալ երաժշտական մշակումների ներկայացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում