«Հայկական ժամանակ». Հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի

«Հայկական ժամանակ». Հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությունը, գրել է, որ հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի։ Թերթը նշել է, որ այս տվյալները արտացոլված են ԱՎԾ-ի՝ օրերս հրապարակած «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 2016 թվականին հիվանդների 37.7 տոկոսն է դիմել առողջության առաջնային պահպանման ծառայություններին բժշկական խորհրդատվության կամ բուժման համար։ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 40.5 տոկոս։ Ուշագրավ է, որ այդ ցուցանիշի նվազումը համատարած է։ Իրենց առողջությանը ավելի քիչ են հետևում ինչպես քաղաքաբնակները, այնպես էլ գյուղաբնակները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում