Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում