ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am հղմամբ:

Հարցերի համար կարելի է գրել [email protected] էլ.փոստին կամ զանգահարել +374 10 29 44 16 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում