«Հրապարակ». Վարդան Պետրոսյանը կալանքից հետո առաջին անգամ համերգ կունենա

«Հրապարակ». Վարդան Պետրոսյանը կալանքից հետո առաջին անգամ համերգ կունենա

«Հրապարակ»-ը գրել է. «Մոտ երկու տարի չարաղետ վթարի պատճառով կալանավայրում անցկացրած, ապա ևս երկու տարի բաց ռեժիմով պատիժը կրած հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը լիովին ազատվեց պատժի կրումից այս տարվա մարտին։ Եվ անմիջապես մեկնեց արտերկիր։

Տևական ժամանակ լուր չկար նրանից, թե ինչով է զբաղվում՝ արդյոք վերսկսե՞լ է ստեղծագործել, հանդես գալ։ Երեկ նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեց առաջիկա համերգի աֆիշը, որն ազդարարում է, որ փետրվարի 3-ին սիրված դերասանը հանդես է գալու «Իմ կիսատ թողած երգը» ծրագրով՝ Լոս Անջելեսի հայտնի համերգասրահներից մեկում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում