AM | RU
USD
EUR
RUB

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

«2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները, խնդիրներն ու անելիքները, որոնց պետք է հասնենք: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն ու աճն անմիջականորեն կապված են ձեր աշխատանքից, մեր տարածքային կառավարիչներից և համայնքների ղեկավարներից: Այսօր ֆիքսելու ենք այն հարցերը, որոնք պետք է ձեր կողմից լինեն հստակ ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետագայում յուրաքանչյուր երկուշաբթի անցնեք այդ կետերով, ֆիքսեք, թե նախորդ շաբաթվա ընթացքում ինչի եք հասել»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ 14 կետով ներկայացնելով 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք են՝

1. Համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը և թերությունների վերացումը,
2. Մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
3. Համայնքների հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը,
4. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,
5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,
6. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը,
7. Տոհմային անասնապահական, թռչնաբուծական և խոզաբուծական տնտեսությունների հիմնում, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,
8. Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ,
9. Առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,
10. Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն և ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,
12. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,
13. Մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը.
14. Զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ, ուշադրությունը սևեռել այս կետերի վրա, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի առաջ շարժվել և հասնել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր կետով կոնկրետ արձանագրվելու է, թե որքան է, օրինակ, լինելու սեփական եկամուտների աճը, ի՞նչ է արվելու այդ ցուցանիշին հասնելու համար: «2017 թվականին բոլոր ցուցանիշներով պրակտիկորեն ունենք ձեր կողմից ապահոված աճ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Բայց մենք պետք է նաև ֆիքսենք, որ 2017-ին ձևավորվում էր այն աշխատաոճը, չափորոշիչները, որոնցով պետք է առաջ շարժվենք: Այս պարագայում, ես ավելի քան վստահ եմ, որ եթե այս աշխատանքը կատարենք, իսկ ես վստահ եմ, որ այն կատարելու ենք, 2018-ին ունենալու ենք տարածքային, համայնքային որակապես այլ կառավարում, տնտեսական ակտիվության ցուցանիշներ, մարզերում, համայնքներում ձևավորված տրամադրություններ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետի հնչեցրած յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն քննարկում: Գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները ներկայացրել ենք իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով: Անդրադարձ է կատարվել նաև տարածքային կառավարման թվայնացմանը, համայնքներում առաջացած դեբիտորական պարտքերի հավաքագրումներին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի խթանմանը, համատիրությունների, ՋՕԸ-ների ոլորտի բարեփոխումներին, ավտոճանապարհների վերականգնմանն ուղղված հարցերի:

Խոսելով ներդրումային ծրագրերի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ձևավորվելու է ծրագրերի գեներացման համապատասխան հարթակ և ավելացրել, որ միջազգային ֆինանսական մի շարք կառույցներ, հաշվի առնելով մեր երկրում առկա տնտեսական ակտիվությունը, պատրաստակամություն են հայտնել առանց պետական երաշխիքի համագործակցել մասնավոր հատվածի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կոնկրետ չափորոշիչների, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալների հիման վրա, պետական, համայնքային գույքը բիզնեսին տրամադրելու հնարավորությունը: «Այս առումով, իրականում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել: Միաժամանակ, անհրաժեշտ է նաև ուշադրության կենտրոնում պահել համայնքներից դուրս եկած հաջողակ գործարարներին և նպաստել, որպեսզի վերջիններս իրենց հայրենի քաղաքում, գյուղում բիզնես ծրագրեր իրականացնեն»,- ասել է վարչապետը:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Թուրքիայի ԶՈւ-ն թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող 771 անձի է ձերբակալել Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan