AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի եզդիների համայնքն ակնկալում է իրենց ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչում

Եզդի ժողովրդի համար կարեւոր է յուրաքանչյուր երկրի ձայն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր Խդր Հաջոյանը՝ ընդգծելով, որ հունվարի 11-ին ՀՀ ԱԺ արտաքին, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը կարեւոր է եզդիների համար, քանի որ եւս մեկ անգամ հիշեցվում է աշխարհին, որ այդ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն:

«Մինչեւ այսօր էլ այդ վիճակը շարունակվում է, քանի որ, ճիշտ է, այսօր կոնկրետ ցեղասպանություն չի գործվում, բայց այդ ստեղծված պայմանները ստիպում են եւ տանում են անկման: Բազմաթիվ եզդիներ, ովքեր փախստականներ են դարձել, տարբեր երկրներ անցնելիս, խորտակվում են, վրաններում այս ցրտին բազմաթիվ երեխաներ են հիվանդանում, այսինքն՝ այնպիսի պայմաններ են ստեղծված, որոնք նպաստում են անկմանը»,-նշեց Խդր Հաջոյանը՝ ընդգծելով հատկապես «ցեղասպան գործողություններ» եզրույթը, որի փոխարեն, ըստ նրա, նպատակահարմար է օգտագործել հենց «ցեղասպանություն» եզրույթը, քանի որ եզդիների նկատմամբ հենց ցեղասպանություն է իրականացվել:

Նա ընդգծեց, որ Հայաստանից ակնկալիքներ ունեն ոչ միայն այս երկրում ապրող եզդիները, այլեւ երկրից դուրս ապրողները, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որը բարյացակամ եւ հատուկ վերաբերմունք է ցուցաբերում եզդիների նկատմամբ:

«Անձամբ իմ ակնկալիքներն այն են, որ եզդիներին, որոնք այսօր չունեն պետականություն, որ Հայաստանը պաշտպան լինի, միջազգային ասպարեզում լինի մեր ձայնը: Հայաստանը, ունենալով ձայնի հնարավորություն միջազգային հարթակում, ատյաններում, կարող է այս հարցը բարձրացնել»,-նշեց «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով՝ Եզդիների ազգային միությունն աշխատանքներ է տանում մի շարք երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը եզդիների խնդրին լուրջ մոտեցում ցուցաբերի: Խդր Հաջոյանի տեղեկացմամբ՝ ներկայումս այս հարցով բավականին ակտիվ աշխատանքներ են սկսել տանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, Ֆրանսիան, Շոտլանդիան:

«Սակայն կան երկրներ, որոնք, օգտագործելով եզդիների խնդիրը, այլ հարցեր են փորձում լուծել»,-ասաց նա:

ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելիք հայտարարության նախագծում

ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է, որ ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները,
Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը, եւ կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց…»:

Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը եւս ողջունում է նախաձեռնությունը:

«Եթե Հայաստանը ճանաչի, ճիշտ կլինի, քանի որ հայերը՝ որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, պետք է հարգեն այլ ցեղասպանված ժողովուրդներին: Մենք բազմաթիվ անգամ այս հարցով դիմել ենք Հայաստանի նախագահին, կառավարության ղեկավարին, Ազգային ժողովի նախագահին»,-ասաց Ազիզ Թամոյանը:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը Հայաստանի ԱԺ-ն վավերացրեց Տաջիկստանի հետ առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հայաստանում մարզային տրանսպորտի միասնական երթուղային ցանց կձևավորվի. ԱԺ- ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը Ստանիսլավ Տարասովն առաջիկայում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում չի կանխատեսում Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է առանց Մխիթարյան «Առավոտ». Չնայած սիգի վաճառքի արգելքին, այն շարունակվում է ազատ վաճառվել «Իրատես». Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացել է Արփինե Հովհաննիսյանի ջանքերով «Ժամանակ». Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է «Հրապարակ». Երեխաները չեն հաճախի երաժշտական դպրոցներ՝ վարձավճարի թանկացման պատճառով «Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը բռնել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին «Ժողովուրդ». Կճոյանն՝ իր պարգևատրման մասին. «Նման բաները ինձ չեն բացատրում» «Փաստ». Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սուտ են «Հրապարակ». Նախագահը լրագրողների հետ հանդիպմանը անեկդոտ է պատմել «Առավոտ». Միքայել Մելքումյան. «Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ». «Հայկական Ժամանակ». Ճըվճվ Արոյի աները թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի «Հրապարակ». Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով «168 ժամ» . Դենիս Դվորնիկովը 2018թ. ՀՀ-ի համար մի­այն դրական զարգացումներ է սպասում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Դիմանկար Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ոչնչացնել նրա կողմից ստեղծվող ռազմական ուժերը Գնաճից կարելի էր խուսափել 6 քայլ՝ ՀՀ-ում թերսնուցման խնդիրները լուծելու համար Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայում հրետակոծել է քրդերի դիրքերը Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք նախանձելի երկիր. ՀՀ վարչապետն այցելել է ՊԵԿ Սիրիրայի իշխանություններն այլևս չեն կարողանում հանդուրժել թուրքական ԶՈւ ներկայությունն իրենց երկրում Արևմուտքն ընդդեմ Վիգեն Սարգսյանի. Վիրահատություն պահանջող զինվորի գործն իրականում Գլխավոր դատախազը ՀՀ Նախագահին ներկայացրել է հանցավորության հակազդման և օրինականության ապահովման առաջնահերթությունները Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարին Ադրբեջանում ՌԴ քաղաքացի գիտնական է ձերբակալվել Հովհաննես Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ Ոստիկանության ծառայողները Երևանում ինքնասպանության երկու փորձ են կանխել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan