ՀՖՖ-ն կրկին փորձելու է հավաքական հրավիրել Դավիթ Յուրչենկոյին
12/01/2018 17:16
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին փորձելու է Դավիթ Յուրչենկոյին հրավիրել ազգային թիմ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Այո, փորձելու ենք կրկին հավաքական հրավիրել Դավիթ Յուրչենկոյին: Ես, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, կցանկանայի, որ Դավիթ Յուրչենկոն հանդես գար Հայաստանի հավաքականի կազմում»,-ասաց Հայրապետյանը:
Դավիթ Յուրչենկոն բազմիցս հայտարարել է, որ ձգտում է հանդես գալ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային թիմի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում