«Հայկական ժամանակ». Թունաքիմիկատները 40 տոկոսով կթանկանան

«Հայկական ժամանակ». Թունաքիմիկատները 40 տոկոսով կթանկանան

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար:

«Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը բարձրորակ և թանկ եվրոպականի փոխարեն:

Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող գործարանները մոտ 10-20 տոկոսով թանկացրել են իրենց արտադրանքը: Պատճառը բնապահպանական ռիսկերի նկատմամբ խիստ վերահսկողությունն Է Մտավախություն կա, որ Հայաստանում թունաքիմիկատների խոշոր ներմուծողները առիթից կօգտվեն և թունանյութերը կթանկացնեն ոչ թե 20, այլ մինչև 40 տոկոսով»,-գրել է թերթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում