AM | RU
USD
EUR
RUB

Արարատի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը

 
 

Արարատի զինկոմիսար փոխգնդապետ Գրիգոր Սայադյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Սիրականյանը, ազատամարտիկները, ուժային կառույցի ներկայացուցիչները, Վեդի քաղաքի սբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, Արարատ գյուղի սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանը զորակոչիկների ծնողների հետ արդեն չորրորդ խմբին ճանապարհեցին Հայոց բանակ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոգեւոր այրերը հերթական միջոցառումը սկսեցին Տերունական աղոթքով: Պահպանական աղոթք կարդալուց հետո Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը դեմելով ծնողներին եւ զինվորներին ասաց. «Պատիվ է զինվորի ծնող եւ Հայոց բանակի պաշտպան զինվոր լինելը: Թող հողը միշտ ամուր լինի ձեր ոտքերի տակ, ձեր սուրը հատու, եւ Ձեր հոգին թող օր օրի զորեղանա»:

Փոխգնդապետ Գրիգոր Սայադյանը նշեց, որ զորամասերից նախորդ տարվա ընթացքում ստացել են ավելի քան 20 շնորհակալական նամակներ, որոնք ընթերցվել են դպրոցներում՝ զինպատրաստության ժամին, եւ համայնքապետարաններում՝ ծնողների ներկայությամբ:

Հոգեւոր այրերը Տիրոջից խնդրեցին Նրա հովանավորությունը՝ զորակոչիկներին բաժանելով ամենօրյա աղոթագրքեր եւ օրհնված խաչեր:

Բանակ մեկնելուց առաջ զորակոչիկներն Երևանում այցելել էին Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան:

Մասիսում զորակոչը վերածվեց շքեղ զորահանդեսի. նորակոչիկների պատվին հնչեց դհոլ-զուռնա: Մայոր Սարգիս Բալայանը, նախկին զինկոմ Գնել Հարությունյանը, ԵԿՄ անդամները բարձր տրամադրությամբ նորակոչիկներին բարեմաղթեցին բարի ճանապարհ, տոկունություն:

Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կապոյանը, որ այս անգամ ավելի մեծ թվով զորակոչիկներ է ճանապարհում բանակ, գյուղապետարանում նրանց պատվին կազմակերպեց տոնական ընդունելություն: Հայոց բանակի զինվոր դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորելուց եւ հիգիենիկ պարագաներ նվիրելուց հետո նորակոչիկների հետ այցելեցին Մասիսի սբ Թադեւոս եկեղեցի: Մոմեր վառելուց եւ Տեր Արարատ քահանա Օրդոյանի օրհնությունը ստանալուց հետո տղաները պատրաստվեցին մեկնելու կենտրոնական հավաքակայան:

Լրահոս
ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին Էլթոն Ջոնի միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում. ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում «Յունիվերս» լեզվի կենտրոնն առաջարկում է հատուկ դասընթաց ամռան երեք ամիսների համար Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ «Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանում դրական փոփոխությունների մասը լինելու համար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan