«Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը

«Չէի ուզենա պստլոն ձեռքը շուտ տար». պետական մրցանակի արժանացած գրողի ցանկությունը

«Տուր ձեռքդ, պստլո» վեպի համար գրականության և հրապարակախոսության բնագավառում 2017 թվականի պետական մրցանակի արժանացած գրող Գուրգեն Խանջյանը ստեղծագործելու իր այլընտրանքային ազդակներն ունի և արդեն աշխատում է նոր վեպի վրա:

Նախագահական նստավայրում, ՀՀ նախագահի ձեռքից մրցանակն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում գրողը նշեց, որ ավելի քան երեք տարի աշխատել է մրցանակի արժանացած ստեղծագործությունն ամբողջացնելու ուղղությամբ: «Այս գրքում կենսագրական մասը շատ է, այն մի քիչ երկար գրվեց`երեք տարում, մտորումների, մարսելու բաներ կային: Առաջիկայում, բայց շուտ չէ, նոր վեպ կլինի, սկսել եմ արդեն աշխատել: Կլինեն պիեսներ: «Համազգային» թատրոնը բեմադրում է, մյուս տարի գուցե լինի պրեմիերան: Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի իմ պիես դարձրած տարբերակն է»,-ասաց գրողը:

Գուրգեն Խանջյանն ասում է, որ չէր ուզի պստլոն շուտ ձեռքը տար, քանի որ խոսքը մահվան մասին է, որը վերջում գալիս ու խլում, տանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում