Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ

Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ:

Այս մասին գրում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան վերջին մանրուքներն է քննարկել «զինագործների» հետ և հայ կիսապաշտպանը հունվարի 21-ին բուժզննում կանցնի Լոնդոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում