Times.am | ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում
AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում

 
 

Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումների ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին Փաշինյանը ձայնի իրավունք խնդրեց և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն կարող հարցեր ուղղել ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին: «Ինձ ասացին, որ մենք չենք կարող ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին հարցեր տալ: Ինչո՞ւ մենք չունենք այդ հնարավորությունը: Ամեն ինչ հենց վիճակագրությունից է սկսվում»,- ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ օրենքով սահմանված է, որ ԱՎԾ-ն չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ և որ նրա բնույթը բացառապես իրավիճակն ու թվերը ներկայացնելն է: «ԱՎԾ-ն քաղաքական դեբատների մեջ ներքաշելը օրենսդրությամբ հակացուցված է»,- ասաց Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ԱՎԾ ղեկավարին քաղաքական դեբատների մեջ ներքաշելու մասին չի խոսում, այլ նրան հարց տալու: «Թվեր են հրապարակվել, որոնց վերաբերյալ ծագում են հարցեր: Եթե ազգային վիճակագրական ծառայության պետը կհամարի, որ ինքը պետք է ներքաշվի քաղաքական բանավեճի մեջ, թող չներքաշվի: Այս ամբողջ պատմությունը սկսվում և ավարտվում է նրանց զեկույցներով: Եթե մենք նրանց հարցեր չտանք, ինչի՞ համար է նա այստեղ»,- հարցրեց Փաշինյանը:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ վիճակագրական ծառայությունը ներկայացնում է փաստեր, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել ելույթների ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱՎԾ զեկույցներն արդեն հրապարակվել են, ուստի, եթե հարցեր տալու հնարավորություն չունեն, անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱՎԾ պետը խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ հնչեցնի այն թվերը, որոնք արդեն իսկ հայտնի են:

Խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես խնդրում եմ, հանգիստ լինել: Կրքեր պետք չի բորբոքել: Այսքան մարդ հավաքվել է, որ մենք խնդիրներ լուծենք: Ոչ մի հարց անպատասխան չի մնա: Ազգային վիճակագրական ծառայության պետը հնարավորություն կունենա ելույթի կամ ամփոփիչ խոսքի միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին: Ես խնդրում եմ երկխոսության չվերածել և սկսել մեր աշխատանքները»,- ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում էր պնդել, որ Ստեփան Մնացականյանը պարտավոր է պատասխանել հարցերի: Փաշինյանի խոսափողն անջատված էր, սակայն նա շարունակում էր տեղից բղավել:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը միմյանց հարգելու կոչ արեց: «Եկեք իրար հարգենք, դուք ասացիք, բոլորս լսեցինք, կարգը հաստատված է: Մարդիկ, ովքեր համաձայն չեն դրա հետ, իրավունք ունեն կարծիք հայտնելու, քննադատելու, բայց դա չի նշանակում, որ պետք է իրար խանգարենք»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Խնդրի հետ կապված դժգոհություն հայտնեց նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Առհասարակ քննարկման գաղափարը նման ձևակերպումներով սկսելն անընդունելի ենք համարում: Խորքային քննարկման ու բացահայտման հիմքեր պետք է լինեն, և բաց քննարկման հիմքեր պետք է ունենանք ու բոլոր բանախոսներին հարցեր տալու հնարավորություն պետք է ունենայինք: Վերապահումներով լսումներ իրականացնել խորհրդարանում չի կարելի»,- ասաց Էնֆիաջյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին կոչ արեց կառուցողական դաշտ վերադառնալ: Նա նշեց, որ հավաքվել են երկխոսելու, կարծիքներ ներկայացնելու համար: «Լսումները նրա համար են, որ հիմնական զեկուցողներին հարցեր տանք: Պարոն Մնացականյանը զեկուցող չէ, նա հաղորդում է ներկայացնում: Չի լինելու մի հարց, որը մեր զեկուցողներն անպատասխան են թողնելու: Հավաքվել ենք մասնագիտական քննարկումների, կոչ եմ անում կառուցողական դաշտ վերադառնալ»,- եզրափակեց Շարմազանովը:

Ի վերջո կրքերը հանդարտվեցին և լսումները մեկնարկեցին: Հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը, որից հետո հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Լրահոս
Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր ՀՀ ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը Արտակ Զեյնալյանը պարզաբանել է դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման կարգը Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանում օգոստոսի 21-25-ը ջերմաստիճանն աստիճանաբաև կբարձրանա 5-7 աստիճանով Դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան օգոստոսի 20-ին Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում Թբիլիսիում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է (թարմացված) Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող Էր սխալ լինել. Զարիֆ Փաշինյանի ելույթը. «կոպեկ»֊ով գնվող դեսպոտիզմ Էդվարդ Նալբանդյան. «Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող» 6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար «Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan