AM | RU
USD
EUR
RUB

Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի

 
 

Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Վախթանգ Միրումյանն առանձին-առանձին անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացմանը՝ հիմնավորելով, որ դրանցից որևէ մեկի թանկացումը չի հանգեցնի շղթայական թանկացումների:

«Բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մեկ տոննայի հաշվով բարձրացել է 15 հազար դրամով, այսինքն՝ 1 կիլոգրամի համար 15 դրամով: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրական կամ առևտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բենզինի թանկացումը շղթայական թանկացումների չի կարող հանգեցնել: Քաղաքացիների կողմից սպառվող բենզինի մասով կարող եմ ասել, որ Հայաստանում տրանսպորտային միջոցները հիմնականում շահագործվում են սեղմած գազով: Բենզին շահագործում են հիմնականում բարձր եկամուտներ ունեցող անձինք, հետևաբար պնդումները, թե բենզինի թանկացումը կարող է հանգեցնել նրանց կողմից տնօրինվող եկամուտի նվազման, հիմնավոր չեն»,- մանրամասնեց Միրումյանը:

Անդրադառնալով սեղմած գազի գնի բարձրացմանը՝ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ սեղմած գազի 1 խմ համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի բարձրացումը կազմել է 20 դրամ: 20 դրամ բարձրացմամբ մենք հասել ենք այն մակարդակին, որ ունեինք 2015թ.: Այս գնի պայմաններում այդ ժամանակ աշխատել է տրանսպորտը, ձևավորվել են ապրանքների գները: Հետևաբար, ասել, որ դրանով պայմանավորված տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, նույնպես հիմնավոր չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ սեղմած գազ շահագործում են համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները: «Բոլորին հայտնի է, որ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում Հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազում: Այդ աշխատողները կազմում են Հայաստանում վարձու աշխատողների 90 տոկոսը: Մենք ունենք մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացող 540 հազար վարձու աշխատող: Այսինքն՝ այդքան մարդու համար հարկային բեռի նվազում ենք ունենում: Օրինակ, 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտահարկը 2580 դրամով նվազել է, իսկ սա կարող է փոխհատուցել ակցիզային հարկի բարձրացման արդյունքում սեղմած գազի թանկացման ազդեցությունը»,- մանրամասնեց նա:

Դիզելային վառելիքի պարագայում ակցիզային հարկը նվազել է՝ 35 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ մինչև 2018թ. ՀՀ-ն ԱԱՀ-ի կիրառման պրակտիկա ունեցող երկրներից աշխարհում միակն էր, որ դիզվառելիքն ԱԱՀ-ով չէր հարկում: «Կարևորն այն է, թե իրականում տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ դիզվառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով: Դիզելային վառելիքի սպառման հիմնական ուղղություններն են ավտոտրանսպորտը, կապիտալ շինարարությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դարձել է 440 դրամ: Այն ժամանակ բեռնափոխադրողը, դիզելային վառելիք գնելով 380 դրամով, ավելացված արժեքի հարկը հաշվանցելու և գինը նվազեցնելու հնարավորություն չէր ունենում: Այսինքն՝ նա դիզվառելիքը ձեռք էր բերում հենց այդ գնով, քանի որ այն ժամանակ դիզվառելիքն ավելացված արեքի հարկման դաշտում չէր: Ներկայում կա ավելացված արժեքի հաշվանցման հնարավորություն, ինչի պարագայում դիզվառելիքի գինը կդառնա 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով ավելի քիչ, քան նախկինում էր»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:

Միևնույն ժամանակ, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դիզվառելիքի գնի բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը ԱԱՀ հարկման դաշտում չէ, ուստի այդ պարագայում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չկա: Միրումյանը հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կներկայացնի, թե գյուղատնտեսության ոլորտի աջակցության ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:

Լրահոս
«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե ոչ. փորձագետների դիտարկումները Շվեյցարիայի դեսպանը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan