ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը մտահոգություն է հայտնել Գյոզալ Բայրամլիի ձերբակալության վերաբերյալ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը մտահոգություն է հայտնել Գյոզալ Բայրամլիի ձերբակալության վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքն անդրադարձել է Ադրբեջանում 2018 թ. մայիսին ձերբակալված և հունվարի 23-ին տեղի ունեցած դատավարությամբ 3 տարվա ազատազրկման ենթարկված Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեֆան Շեննաքը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

«Որպես համազեկուցող կարող եմ հարցնել՝ ինչու: Նրա դատավարությունից մտահոգված եմ, ձերբակալությունը սխալ էր, այդ դատավարության ժամանակ օրենքի գերակայությունը չպահպանվեց»,– իր թվիթերյան միկրոբլոկում անդրադառնալով Գյոզալ Բայրամլիի ձերբակալությանը՝ նշել է ԵԽԽՎ համազեկուցողը:

Ստեֆան Շեննաքը մտահոգություն էր հայտնել նաև հունվարի 12-ին տեղի ունեցած դատավարությամբ 6 տարվա ազատազրկման ենթարկված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործի վերաբերյալ և նշել. «Ինձ մտահոգում է, թե ինչպես են Մուխտարլիին Վրաստանից Ադրբեջան տեղափոխել, նա պետք է ձերբակալված չլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում