Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունը 95 մարդու կյանք է խլել

Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունը 95 մարդու կյանք է խլել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, վիրավորվել է 158 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը գրանցվել է քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ շտապօգնության ականապատ մեքենայով: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է չորս մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում