AM | RU
USD
EUR
RUB

Դպրոցներում ուսուցումը պետք է կազմակերպել աշակերտի քննադատական մտածողությունը զարգացնելու ուղղությամբ

 
 

Աշակերտի քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնասիրելու, հետազոտելու հմտությունները զարգացելու համար ուսուցիչները պետք է ոչ միայն գիտելիք հաղորդեն, այլև ուղղորդեն նրանց սովորել, կրթվել, ընդլայնել աշխարհայացքը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանն՝ անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

«Պետք է զարգանա աշակերտի քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնասիրելու, հետազոտելու հմտությունները։ Մենք չենք կարող բավարարվել նրանով, որ աշակերտներին գիտելիքի որոշակի քանակ տանք և մեր առաքելությունը կրթության ոլորտում կատարված համարենք։ Պետք է աշակերտին սովորեցնենք սովորել և տանք այդ հմտությունները, որպեսզի նա հետագայում կարողանա այդ հմտություններն օգտագործելով ունենալ այդ տեղեկատվությունը, ինչը նրան պետք կգա 10 տարի հետո»,- շեշտեց Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում այս պահին դեռևս չլուծված խնդիրներ կան։ Դրա կայացման գործընթացում շատ բան է փոխվել՝ ուսումնական պլանը, սովորողներին ներկայացվող պահանջները, անգամ տարեվերջյան քննությունները հունվար ամսին են հանձնում։ Այնուամենայնիվ, դեռ կան խնդիրներ:

Խոսելով դասագրքերի մասին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ խնդիր կա նաև դասագրքերի և ծրագրերի վերանայման հետ կապված։

«Կարծես թե այդ հարցը նախարարությունը նույնպես իր առջև դրել է։ Պետք է վերանայվեն չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև բեռնաթափվեն դրանք։ Մենք պետք է շեշտերը դնենք աշակերտակենտրոն ուսուցման վրա և այնպես անենք, որպեսզի այդ փոփոխությունները նպաստեն դրան»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը։

Նա նշեց, որ կրթության ոլորտում խնդիրները շատ են և, իհարկե, կրթությունն այն ոլորտներից է, որտեղ երբեք խնդիրները չեն վերջանում, ֆինանսները բավարար չեն և սա այն ոլորտն է, որն անընդհատ պետության հոգածության և ուշադրության կենտրոնում է։

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, որը դրվել է շրջանառության մեջ, Մուրադյանն ասաց, որ այժմ այն քննարկումների փուլում է և, կարծես, այդ օրենքի նախագծի ամբողջ առանցքն ուղղված է բարձրագույն կրթության ակադեմիական որակի բարելավմանը։ Նա նշեց, որ կառավարման, կառուցվածքային, ծրագրային փոփոխությունները, ընդունելության և ֆինանսավորման կարգը գալիս են ապահովելու կրթության որակը։

«Այս պահին «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ԱԺ-ում է և շուտով այն նաև առաջիկա նիստում կքննարկվի։ Սա այն ռեսուրսն է, որի վրա մենք չպետք է զլանանք ծախսել մեր միջոցները»,- եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին «Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն սպասվում ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը Դավիթ Տոնոյանն Արցախում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan