Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել ավելի քան 6 հազար օտարերկրացի

Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել ավելի քան 6 հազար օտարերկրացի

Հայաստանում 2017 թվականին կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 42 օտարերկրացի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նրանցից 4 հազար 177-ը ստացել է ժամանակավոր, 1301-ը` մշտական, 564-ը` հատուկ կացության կարգավիճակ: Հայաստանում ապրելու իրավունք ստացած օտարերկրացիներից 3 հազար 688-ն արական, 2 հազար 354-ը` իգական սեռի ներկայացուցիչ է: Հայաստանում կացության կարգավիճակի համար ամենից շատ դիմել են 15-29 տարեկան անձինք:

Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից է (1 138 անձ), մեծ կշիռ են կազմում նաև Հնդկաստանի (938) և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները (915): Հայաստանում կացության կարգավիճակ ստացածներից 402-ը Սիրիայից են, 322-ը` ԱՄՆ-ից, 300-ը` Չինաստանից, ևս 29-ը` Թուրքիայից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում