AM | RU
USD
EUR
RUB

Անչափահասներից խաղադրույք ընդունելու դեպքում խիստ պատիժ կկիրառվի. ԱԺ-ն ընդունեց ՀՀԿ-ի և «Ելք»-ի նախագծերը

 
 

Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների՝ խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀԿ և «Ելք» խմբակցություններ նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»: ՀՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր: Օրենքով խստացվում է անչափահասների կողմից խաղադրույք ընդունելու պատիժը: Եթե նախկինում անչափահասի կողմից խաղադրույք ընդունելը ենթադրել է 200 հազար դրամ տուգանք, ապա նոր օրենքով նման իրավիճակում խաղատները և բուքմեյքերական գրասենյակները առաջին անգամ կտուգանվեն 2 միլիոն դրամով, երկրորդ անգամ՝ 5 միլիոն դրամով, երրորդ անգամ՝ 10 միլիոն դրամով, իսկ չորրորդ անգամ խախտում թույլ տված ընկերությունը կզրկվի լիցենզիայից:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 99 պատգամավոր: Այսուհետև խաղատները պարտավոր կլինեն ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ փաստաթուղթ, որը կպարունակի տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Նոր օրենքով քաղաքացիները նաև իրավունք կունենան սահմանափակել իրենց մուտքը խաղատներ, եթե մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով ճանաչվել է սահմանափակ գործունակ:

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan