Դատախազը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով

Դատախազը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարի ժամկետով

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը փետրվարի 9-ի նիստում պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Գևորգ Սաֆարյանի համար դատախազը պահանջեց 4 տարի 6 ամսվա ազատազրկում, Գալուստ Գրիգորյանի ` 3 տարվա, Ներսես Պողոսյանի ` 4 տարվա, Սասունիկ Կիրակոսյանի` 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանի` 2 տարվա և Հրայր Թոփչյանի համար` 3 տարվա ազատազրկում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում