AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում էապես նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը

 
 

Հայաստանում 2017-ին արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք, ինչը 1521-ով կամ 8.1 տոկոսով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստեց, որ աճը վկայում է հանցագործությունների հաշվառման և հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: Նրա խոսքով` աճն արձանագրվել է միայն միջին և ոչ մեծ ծանրության հանցագործություններում:

«Դրան զուգահեռ, նախորդ տարվա համեմատ էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ համապատասխանաբար 11.4 և 16.7 տոկոսով»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը հայտնեց, որ աճել են այն հանցագործությունները, որոնք մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի լատենտայնությամբ:

«Մենք էական աճ ունենք կոռուպցիոն հանցագործություններում, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում արձանագրված հանցագործություններում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Դատախազը նշեց, որ տարիներ շարունակ հանցագործությունների հաշվառման համար պատասխանատու պետական մարմինների կողմից հանցագործությունների թաքցնելու կամ չհաշվառելու դեպքերին պատշաճ արձագանք է տրվել:

«Հատուկ քննչական ծառայությունում քննված բազմաթիվ քրեական գործերով հետապնդումներ են իրականացվել, դատի են տրվել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր հանցագործությունները թաքցնելու գործողություններ են իրականացրել: ՀՀ դատախազության ամենօրյա հսկողության արդյունքում 2017-ին այս ոլորտում ունեցել ենք էական բարելավում»,- եզրափակեց Դավթյանը:

Լրահոս
Անկարայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին Արայիկ Հարությունյանը հայտարարել է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալելու մասին Հասարակական տրանսպորտում հնարավոր է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կստեղծվի 200 նոր աշխատատեղ Կառավարությունը կայացրեց դատավորներին և ԲԴԽ անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու որոշում Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. Երևան Մոլը 5 տարեկան է Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Կառավարությունն Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Իմ քայլը» դաշինքին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հանրապետությունում մի շարք միջհամայնքային ավտոճանապարհներ փակ են Զախարովան ծաղրել է Պուտինի ուղերձին ՆԱՏՕ-ի արձագանքը «Ժողովուրդ». Պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին և գոհ չեն մնացել հանդիպումից «Հրապարակ». Վաշինգտոնը չեղարկե՞լ է Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ «Փաստ». Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը» «Ժամանակ». Եզրակացություն. լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետ «Հրապարակ». Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել քաղցկեղի անվճար բուժման ծրագիրը «168 Ժամ». Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն իրականացրել է «Ժամանակ». Բենզինի գները Հայաստանում թանկանալու են «Ժողովուրդ». ՌԴ դեսպանի հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը «Ժամանակ». Բոլոր իշխանությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվում են՝ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում «Հրապարակ». Կառուցվածքային փոփոխության անվան տակ պաշտոնից ազատվել է Արտաշես Բեգլարյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan