AM | RU
USD
EUR
RUB

Մարտունիում և Հադրութում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված երթեր են անցկացվել

Մարտունի և Հադրութ քաղաքներում փետրվարի 12-ին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդանշական երթեր են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարտունիում երթին հաջորդել է հանրահավաք, որի ընթացքում շարժման ակտիվիստները հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում կարևորել է Արցախյան շարժման դերակատարությունը հայ ժողովրդի հերոսական պատմության համատեքստում:

Շարժման ակտիվիստ Սլավիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ 30 տարի առաջ փետրվարի 12-ը հանրահավաքի առաջին օրը չէր, սակայն իր մասշտաբայնությամբ առաջինն էր, որին մասնակցում էին շրջանի գրեթե բոլոր բնակիչները:

«Այսօր էլ ոգին և պահանջները նույնն են մնացել: Ցույցը մեկնարկեցինք քաղաքի հրապարակից, ինչպես 30 տարի առաջ: 1988-ին, երբ նայում էինք բռունցք դարձած ժողովրդին, համոզված էինք, որ մեր իղձերն իրականանալու են, քանի որ շարժումը մասսայական բնույթ էր կրում, և հազարավոր մարդիկ, դուրս գալով հրապարակ, ունեին նույն պահանջը: Ես հավատում էի, որ մենք կհասնենք մեր նպատակին, որն այսօր իրականություն է դարձել»,- նշել է Ս. Հայրապետյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:Օրվա առթիվ տեղի ունեցել նաև տոնական համերգ:

Երթ է տեղի ունեցել նաև Հադրութ քաղաքում, որը մեկնարկել է նախկին շրջկոմի շենքի բակից, որից հետո մասնակիցները զոհված ազատամարտիկների հուշարձանին դրել են ծաղիկներ, այնուհետև քայլերթով մեկնել մշակույթի տուն՝ մասնակցելու ցուցահանդեսի, որին ներկայացվել են լուսանկարներ և տարբեր տարիների հրատարակված Արցախյան շարժմանը նվիրված գրքեր: Ելույթներով հանդես են եկել 1988-ի հանրահավաքի կազմակերպիչներ Մաքսիմ Միրզոյանը, Գոհար Մկրտչյանը, Վաչագան Զաքարյանը և Գագիկ Ավանեսյանը: Վերջինս էլ իր խոսքում նշել է, որ այսօր էլ երթը մեկնարկել և տեղի է ունեցել այն նույն ժամանակագրությամբ, ինչ 1988-ին:

 «1985 թվականին Մ.Գորբաչովի կողմից «Պերեստրոյկա և գլասնոստ» հռչակելուց հետո, հույս ունեինք, որ մեր հիմնահարցը կլուծվի: Նոյեմբերին, Հադրութ քաղաքի բնակիչ Էմիլ Աբրահամյանի նախաձեռնությամբ, կազմակերպեցինք ստորագրահավաք՝ հայկական հեռուստատեսության հեռարձակման վերաբերյալ: Այդ ժամանակ Հադրութում գործում էր 2 հեռուստաալիք, կենտրոնական (ռուսական) և ադրբեջանական: Դրա համար շատ ֆինանսական միջոցներ պետք չէին, ընդամենը «Խուռհատ» տեղամասում, որտեղ տեղադրված էր հեռարձակման կայան՝ իր աշտարակով, անհրաժեշտ էր տեղադրել ևս մեկ հեռարձակման սարք: Ստորագրությունները հավաքում էինք ես և Բելլա ու Էռնա Հարությունյանները: Մեզ հաջողվեց հավաքել այդ ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի՝ 270–ից ավելի ստորագրություններ: Ստորագրություններով նամակը Մոսկվա՝ Գորբաչովին ուղարկելուց և նույն նամակը պարզելու համար հետ ստանալուց հետո, մեր շրջկոմի կողմից սկսվեցին ճնշումներ՝ ինչպես ստորագրողների հանդեպ, այնպես և մեր՝ ստորագրահավաք կազմակերպողներիս: Այդ մթնոլորտում, չնայած ճնշումներին, շարունակեցինք նամակներ ուղղել միութենական տարբեր ատյաններ»,- ասել է Գ. Ավանեսյանը և ավելացրել, որ դրանք հետագայում վերածվեցին իրենց մեջ ագային ուժ պարունակող հանրահավաքների:

Օրվա առթիվ երթին մասնակից շարժման մի շարք ակտիվիստներ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի որոշմամբ պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն:

Երկու քաղաքներում էլ երթի մասնակիցները պարզել են խորհրդանշական պաստառներ, որոնց վրա գրած կարգախոսներով իրենց բողոքն էին արտահայտում երեսուն տարի առաջ:

Լրահոս
«168 ժամ». Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ. Կ. Զատուլինը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ՀՀ կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականները հանրային պահանջ են. Արմեն Աշոտյան Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը Գյումրիում կրկին հետաձգվեց Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել Մադագասկարի նախագահի այցը լավ հնարավորություն է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար. Էդվարդ Նալբանդյան Սուրեն Կարայանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին Լոքյանը համայնքապետին է մեղավոր համարում «Քարերի սիմֆոնիա»-յի տարածքում ապօրինի շինարարության համար Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ Սամվել Ֆարմանյանը մարտի 1-ի դեպքերն հայոց պետականության ճակատին աններելի խարան է համարում Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը «Այլևս երբեք»-ը չպետք է լինի սոսկ կարգախոս. Մադագասկարի ԱԳ նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan