AM | RU
USD
EUR
RUB

Նիդերլանդներում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ

 
 

Նիդերլանդների Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Նա երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ընդունել է Հայոց Ցեղասպանության մասին որոշում, որը գնահատվել է, որպես ճանաչում։ Մասիս Աբրահամյանը նշեց, որ որոշումը հետագայում կառավարության կողմից այնպես է մեկնաբանվել, որ իրենք հնարավորինս խուսանավելու հնարավորություն ունենան: Տարբեր կառավարություններ տարբեր մոտեցումներ ունեցան, բայց վերջին կառավարության մոտեցումը խիստ հետադիմական է, քանի որ նրանք հրաժարվում են խոսել «Հայոց Ցեղասպանության» մասին, այլ օգտագործում են «Հայոց Ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը։

Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (ՀոՀոԿեն), մասնավորապես Հայ Դատի հանձնախումբը և Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիան խիստ դատապարտում են այս դիրքորոշումը և պայքարի բոլոր միջոցներով փորձում են այն փոփոխության ենթարկել։

«Քանի որ այս պահին կառավարության մաս են կազմում նաև հայամետ կուսակցություններ, որոնք նախկինում մեծ աջակցություն են ցուցաբերել՝ հատկապես ցեղասպանության ճանաչման հարցում, ապա հոլանդահայությունը հատկապես նրանց պահանջներ առաջադրելու առիթը չի կորցնում։ Ասեմ, որ այս նախագծերը ներկայացնելուց առաջ Ֆորդևինդը պատգամավորական հատուկ գործընթաց է նախաձեռնել՝ հրավիրելով հայ համայնքի, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այդ հանդիպումը կայանալու է այսօր, որի ընթացքում Հայ Դատի հանձնախմբի, Ֆեդերացիայի, ինչպես նաև ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները հանգամանալից բացատրություններ կտրամադրեն պարոն Ֆորդևինդին»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Փետրվարի 15-ին նախատեսվում է խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության նյութն է լինելու Հայոց Ցեղասպանության հարցը։ Քննարկումը բաց է, դահլիճի հանդիսասրահում ներկա կգտնվեն նաև մեծ թվով հոլանդահայեր:

Լրահոս
«Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan