AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը և Ճապոնիան ստորագրեցին ներդրումների ազատականացման և պաշտպանության համաձայնագիր

 
 

այաստանը և Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճապոնական կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի քաղաքական հարաբերություններն անցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար: Երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նալբանդյանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, ինչը Հայաստանում բարձր են գնահատում: «Մենք համոզված ենք, որ այսօր ստորագրված համաձայնագիրը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար: Ինչպես ճապոնական իմաստությունն է ասում` «Համոզմունքը կարող է լեռներ շարժել, և մենք համոզմունք ունենք, որ համատեղ ջանքերով մեր երկու երկրների բարեկամական գործընկերությունը կշարժենք առաջ»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր փուլ է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով: Այս համաձայնագիրն ամենակատարյալ և առաջադեմ պայմանագիրն է, որը նոր թափ կհաղորդի մեր տնտեսական կապերին: Այս համաձայնագրի ստորագրումը լավ հիմքի նոր սկիզբ է, նոր հիմք, որի վրա Հայաստանը և Ճապոնիան բազմաթիվ հնարավորություններ կստանան ընդլայնել և զարգացնել տնտեսական կապերը»,- ասաց դեսպանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաձեռնելու և ղեկավարելու համար: Դեսպանը երախտիքի խոսքեր փոխանցեց նաև այն պաշտոնյաներին, ովքեր աշխատել են համաձայնագրի վրա: «Մենք առջևում նոր անելիքներ ունենք և շարունակում ենք առաջ շարժվել համագործակցության ուղիով»,- եզրափակեց Էյջի Տագուչին:

 

Լրահոս
Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյան Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ոստիկանությունը երեք արագաչափի գողության փաստ է արձանագրել Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա Նախարարը մտադիր է հետաձգել դեղատոմսով դեղերի բաց թողնման որոշումը, բացի անտիբիոտիկներից Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan