ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի տեղակալ Թորսթն Շտոդիկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է ԵԱՀԿ հետ համատեղ իրականացված ծրագրերը, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության կրթական համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված դրական արդյունքները, ինչպես և մի շարք առաջարկներ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Թորսթն Շտոդիկը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, իսկ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ԵԱՀԿ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում