Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել

Տավուշում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել

Երեկ՝ փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։

Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության:

«Հիմա Մուրացանում է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չի կարող հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում