Նազենի Հովհաննիսյանն ու Դիանա Գրիգորյանը մեդալների են արժանացել ՀՀ Նախագահի կողմից

Նազենի Հովհաննիսյանն ու Դիանա Գրիգորյանը մեդալների են արժանացել ՀՀ Նախագահի կողմից

Կանանց տոնի նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում պարգևատրել է նաև շոու բիզնեսի ներկայացուցիչ կանանցից Նազենի Հովհաննիսյանին և Դիանա Գրիգորյանին:

Մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, իսկ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը՝ Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Մովսես Խորենացու մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում