Մխչյան գյուղում մահացած քաղաքացու հարազատը քաշքշել և հարվածել է շտապօգնության աշխատակիցներին

Մխչյան գյուղում մահացած քաղաքացու հարազատը քաշքշել և հարվածել է շտապօգնության աշխատակիցներին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին մարտի 15 ժամը 10:10 սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Մխչյան գյուղ, սակայն հիվանդը հանկարծամահ է եղել, իսկ մահացածի հարազատը քաշքշել և հարվածել է շտապօգնության աշխատակցներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և այս պահին ձեռնարկվում են միջոցներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում