Հաստատակամ ասում եմ՝ գնալու ենք մինչև վերջ. Հովհաննես Սահակյանը անբարեխիղճ աշխատողներից ազատվելու մասին

Հաստատակամ ասում եմ՝ գնալու ենք մինչև վերջ. Հովհաննես Սահակյանը անբարեխիղճ աշխատողներից ազատվելու մասին

Սոցիալական ապահովության պետական ծառայությունն ազատվելու է անբարեխիղճ աշխատողներից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

«Բոլոր խնդիրներն իմ ուշադրության կենտրոնում են: Մենք տարածքային բաժինների հետ հանդիպումներ ենք ունենում, ներկայացնում ենք մեր մոտեցումները: Բարեխիղճ աշխատակիցների համար մենք սահմանելու ենք խրախուսման միջոցներ: Իսկ ոչ բարեխիղճներից ազատվելու ենք: Չեմ վարանում, հաստատակամ ասում եմ, գնալու եմ առաջ: Եթե վեց ամսվա ընթացքում 4-5 անգամ մարդկանց բացատրում ենք, որ մեր սկզբունքները սրանք են` լինել ազնիվ, գայթակղությունների չգնալ, մատուցել որակյալ ծառայություն, և նրանք հետևություն չեն անում, ապա համապատասխան քայլեր կձեռնարկենք նրանց նկատմամբ»,-ասաց Հովհաննես Սահակյանը` ընդգծելով, որ չկա մի բողոք, որի հետևից իրենք մինչև վերջ չգնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում