Էրեբունի –Երեւանի հոբելյանին նվիրված անցկացվելու է ավելի քան 50 միջոցառում

Էրեբունի –Երեւանի հոբելյանին նվիրված անցկացվելու է ավելի քան 50 միջոցառում

Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված ավելի քան 50 միջոցառում կանցկացվի: Երեւանի ավագանու նիստին հաջորդած հարց ու պատասխանի ընթացքում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` միջոցառումների շրջանակում կհայտարարվեն նաեւ մի շարք մրցույթներ: «Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով տեղի կունենան գիտաճանաչողական մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը հայագիտությանը վերաբերվող միջազգային գիտաժողովն է»,-ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին եւ 30-ին` Էրեբունի արգելոց -թանգարանի ամրոցում, Հանրապետության հրապարակում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում