Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
20/03/2018 11:11
Նմանատիպ
Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:
Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում