Քննարկվում է Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի փորձը ԵԽ-ի այլ անդամ երկրներում ներդնելու հարցը

Քննարկվում է Զինված ուժերում կարգապահության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի փորձը ԵԽ-ի այլ անդամ երկրներում ներդնելու հարցը

Հայաստանի Զինված ուժերում կարգապահության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված արդյունքները բավականին տպավորիչ են:

Մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«Զինված ուժերում հիմնական գերխնդիրն է հանցավորության նվազումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը իմ խորին համոզմամբ եղել է ու մնում է մեր մարտունակության երաշխիքներից մեկը: Տարածաշրջանում մեր Զինված ուժերը մարդու իրավունքների պաշտպանության առումով այնպիսի վիճակում է, որ Եվրոպայի խորհուրդը, նախարարների կոմիտեն մեզ հետ քննարկում են, թե ինչպես ներդնել այդ փորձը ԵԽ-ի մյուս երկրներում ևս,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը այս ոլորտում առաջատարն է, որովհետև այն մեխանիզմները, որ ներդրվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից և այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանը, բավականին տպավորիչ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում