AM | RU
USD
EUR
RUB

ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշմանը

 

ՀՅԴ-ի համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում վերջինս չէր բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորությունը: «Վարչապետի թեկնածու առաջադրելու օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը։

Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք սահմանադրական փոփոխությունները դրանով չենք պայմանավորել: Մենք մեր «այո»-ն ասել ենք՝ անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՝ ոչ», - նշեց նա։

Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձը պետք է փոխանցի երիտասարդ քաղաքական լիդերներին։ «Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։ «Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», - ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։

Լրահոս
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Ի պատասխան գյուղատնտեսների բազմաթիվ հարցումների Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի «Հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 25 Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan