AM | RU
USD
EUR
RUB

Մարտի 1-ի զոհերի հարազատները հնարավորություն ունեն դիմել փոխհատուցման համար

 
 

Հայաստանի քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշում է այն կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել իրենց հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Ազգային ժողովում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» դաշինքի հայտարարության քննարկմանն այս մասին ասաց պետական-իրավական հանձնաժողովի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են դիմել փոխհատուցման համար և ստանալ, և որոնք են երաշխիքները, որ նրանք դիմելուց հետո փոխհատուցում կստանան:

«Երաշխիքների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Երաշխիքը հետևյալն է, որ վնասի փոխհատուցման գործընթացի հանգուցալուծումը դատական պաշտպանության իրավունքն է, իսկ կոնկրետ օրենքի որ հոդվածներն են, որ դրույթներն են, որոնք ամբողջապես լիարժեք են դարձնում այդ փոխհատուցման ինստիտուտը, ես ասեմ, որ քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշել է այն իրավական կարգավորումները, որը հնարավորություն է տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել իրենց հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մախմուդյանը՝ ընդգծելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ հոդվածներով են կարգավորվում վնասի փոխհատուցման հարցերը:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ քաղաքացիաիրավական օրենսդրության 1058-1090-րդ հոդվածները ներառյալ կարգավորում են վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ եթե մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժողների իրավահաջորդները դիմեն փոխհատուցման համար, կստանա՞ն փոխհատուցում, ինչին Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց. «Համենայնդեպս, քաղաքացիաիրավական օրենսդրությունը այդպիսի կանոններ սահմանում է: Մնում է, որպեսզի տուժողների իրավահաջորդները իրացնեն իրենց այդ իրավունքը: Քանի դեռ մեր ձեռքի տակ չունենք դրա վերաբերյալ մերժումներ կամ բավարարումներ, արձանագրում ենք, որ ձեր կողմից նշված անձինք չեն օգտվել իրենց համար ստեղծված հնարավորությունից կամ իրավունքից»:

 

Լրահոս
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Քաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ընտրական օրենսդրության բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու. Փաշինյան ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Երևանում թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում. Արայիկ Հարությունյան Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ Փաշինյանը բացառեց ԼՂ խնդրի լուծումն առանց Արցախի ժողովրդի մասնակցության Փաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan