ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի 11:30-ին, որից հետո հաշվիչ հանձնախումբը կամփոփի քվեարկության արդյունքները:

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում