Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներին

Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներին

Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացանք Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի մասին:

Ընդունեք անկեղծ ցավակցություններ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Սգում ենք զոհվածների հարազատների եւ մերձավորների հետ միասին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում