Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից:

Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ ականի վրա պայթած մեքենան պատկանում էր «Հալո թրասթ» միջազգային կազմակերպությանը, որը տեւական ժամանակ է զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Պայթյունի հետեւանքով երեք ականազերծող մահացել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում