Հազարից ավելի զինվորականներ են մասնակցում Հայաստանի ռուսական ռազմակայանի զորավարժություններին

Հազարից ավելի զինվորականներ են մասնակցում Հայաստանի ռուսական ռազմակայանի զորավարժություններին

Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հազարից ավելի զինծառայողներ են մասնակցում «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում ծավալված վարժանքներին: Այդ մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

«Երկկողմ մարտավարական վարժանքներին մասնակցում են հազարից ավելի զինծառայողներ եւ գործի Է դրված շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, բանակային եւ անօդաչու ավիացիա»,-նշել են մամուլի ծառայությունում: Մեկ շաբաթվա ընթացքում հազարից ավելի զինծառայողներ՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ, մարտավարական գործողություններ կփորձարկեն հրետանու, հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն անօդաչուներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները կկատարեն ժայռոտ բարձլեռնային տեղանքի պայմաններում վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքից, նռնականետներից, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի սպառազինությունից, հրետանային եւ զենիթահրթիռային թնդանոթներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում