Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ․ Պայթյուն Հյուսիսային Պողոտայում

Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ․ Պայթյուն Հյուսիսային Պողոտայում

Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

«Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, նաեւ ինչը ակնհայտ է ներսում, եւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են: Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, որոնցից եւ մարդիկ վնասվածքներ ստացել են:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան գործողությունները շարունակում են: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, հանրությունը պարբերաբար կտեղեկացվի դեպքի մանրամասներին:

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում